Ապօրինի ծառահատում. 43 մլն դրամ վնաս
Գրանցվել
Գրանցվել
Ապօրինի ծառահատման դեպքեր են արձանագրվել․ վնասի չափը՝ ավելի քան 43 մլն դրամ
26 ՕԳՍ 2025 08:07
Ապօրինի ծառահատման դեպքեր են արձանագրվել․ վնասի չափը՝ ավելի քան 43 մլն դրամ

Ապօրինի ծառահատման դեպքեր են արձանագրվել․ վնասի չափը՝ ավելի քան 43 մլն դրամ

26 ՕԳՍ 2025 08:07
Հայաստանի ԱԱԾ-ից ստացված տվյալների հիման վրա, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը։ Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։
Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 43 մլն դրամ։
Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել