Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին
10 ՀՈԿ 2025 08:30

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին
10 ՀՈԿ 2025 08:30
Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է փոխգնդապետին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Չեխիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել