Երևանի հողամասը վերադարձվեց ՀՀ-ին
Գրանցվել
Գրանցվել
Երևանի «անտառային» նշանակության 17 հազար քմ հողամասը վերադարձվել է ՀՀ-ին
27 ՕԳՍ 2025 14:41
Երևանի «անտառային» նշանակության 17 հազար քմ հողամասը վերադարձվել է ՀՀ-ին

Երևանի «անտառային» նշանակության 17 հազար քմ հողամասը վերադարձվել է ՀՀ-ին

27 ՕԳՍ 2025 14:41
Դատարանը վերականգնել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևանի կենտրոնում գտնվող հողամասի նկատմամբ: Երևանի Գ. Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 17 հազար 200 քմ մակերեսով «անտառային» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը։
Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր «Տելեգրամ» ալիքում։
Վարչապետի խոսքով՝ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ։
Նշենք, որ դատարանի վճռով հողամասը պաշտոնապես գրանցվել է որպես պետական սեփականություն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել