Կապանում մեկնարկել է դեսպանների տարեկան աշխատաժողովը
25 ՕԳՍ 2025 05:30

Կապանում մեկնարկել է դեսպանների տարեկան աշխատաժողովը
25 ՕԳՍ 2025 05:30
Սյունիքի մարզի Կապան քաղաքում օգոստոսի 24-ին մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Այդ մասին հայտնում են արտգործնախարարությունից։
Բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։
Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ կայացել է հանգամանալից քննարկում։ Վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։
Աշխատաժողովին ներկա են եղել նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել