Աննա Վարդապետյանը՝ ԴՄԱ գործկոմի անդամ
Գրանցվել
Գրանցվել
Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ
9 ՍԵՊ 2025 09:42
Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ

Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ

9 ՍԵՊ 2025 09:42
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրում սեպտեմբերի 9-ին կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է նախագահից, փոխնախագահներից և 20 անդամից:
ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից։ Որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվել էր առաջին անգամ:
Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել