Աննա Վարդապետյանը Սինգապուրում՝ ԴՄԱ համաժողովին
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրում մասնակցում է ԴՄԱ համաժողովին
5 ՍԵՊ 2025 08:27
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրում մասնակցում է ԴՄԱ համաժողովին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրում մասնակցում է ԴՄԱ համաժողովին

5 ՍԵՊ 2025 08:27
ՀՀ ԳԴ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր՝ Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և գլխավոր ժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումները Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազի, Շվեդիայի Թագավորության գլխավոր դատախազի, Շվեյցարիայի Համադաշնության գլխավոր դատախազի, Վրաստանի գլխավոր դատախազի և Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ, Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ:
ԴՄԱ տարեկան համաժողովին մասնակցելու համար Սինգապուրի Հանրապետություն են ժամանել շուրջ 450 մասնակիցներ՝ աշխարհի 80 երկրներից:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին՝ Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու:
Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին կայանալիք ժողովի ընթացքում: Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:
գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվում է առաջին անգամ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել