Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի Զինվորական դատական խորհրդի փոխնախագահի հետ
7 ՆՈՅ 2025 10:45

Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի Զինվորական դատական խորհրդի փոխնախագահի հետ
7 ՆՈՅ 2025 10:45
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին հանդիպել է Իտալիայի Զինվորական դատական խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի Զինվորական դատական խորհրդի փոխնախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև ժամեր անց Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կընդլայնի զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցության ոլորտում համագործակցության շրջանակները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել