Անջելինա Ջոլինը Ուկրաինայում. այցի մանրամասները
Գրանցվել
Գրանցվել
Անջելինա Ջոլին Instagram-ում պատմել է Ուկրաինա կատարած այցի մասին
9 ՆՈՅ 2025 08:12
Անջելինա Ջոլին Instagram-ում պատմել է Ուկրաինա կատարած այցի մասին

Անջելինա Ջոլին Instagram-ում պատմել է Ուկրաինա կատարած այցի մասին

9 ՆՈՅ 2025 08:12
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Instagram-ի իր էջում կիսվել է Ուկրաինա կատարած այցի տպավորություններով։
Նա հրապարակել է տեսանյութ՝ զոհված պաշտպանների դիմանկարներով կոթողից, որի ֆոնին լսվում է օդային տագնապի ազդանշան։ Դերասանուհին նաև լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ։
Ջոլին պատմել է, որ հանդիպել է ընտանիքների, որոնք ապրում են անօդաչու սարքերի մշտական սպառնալիքի տակ, ինչը տեղացիներն անվանում են «մարդկանց սաֆարի»։
«Եղել է պահ, երբ մենք ստիպված ենք եղել կանգ առնել և սպասել, մինչև անօդաչուն թռչի մեր գլխավերևով։ Ես պաշտպանիչ հանդերձանքով էի, և ինձ համար դա տևեց ընդամենը մի քանի օր։ Իսկ այս ընտանիքներն ապրում են այս ամենի հետ ամեն օր», - գրել է Ջոլին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել