Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում
29 ՍԵՊ 2025 09:38

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում
29 ՍԵՊ 2025 09:38
Սեպտեմբերի 29-ին անհետ կորածների մի խումբ հարազատներ հավաքվել են ՊՆ դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Կամո Վարդանյանի, Հետախուզության նախկին պետի հետ: Հարազատները նշել են, որ այս շաբաթ՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, իրենց խոստացել են, որ երկուշաբթի հանդիպում է տեղի ունենալու «իրենց ուզած մարդկանց հետ»:
Տեղում իրավիճակը լարվել է, քանի որ հարազատներին հայտնել են, որ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ներկայացուցչի: Հարազատները նշել են, որ Սարգսյանի հետ բազմիցս հանդիպել են, նրան որևէ հարց չունեն: Նրանց խոսքով եթե իրենց չընդունեն, փողոցներ են փակելու: Այդ ընթացքում նաև քաշքշուկ է եղել ռազմական ոստիկանների և անհետ կորածների հարազատների միջև:
Վերջիններս հավաքվել են ՊՆ մուտքի դիմաց և պահանջում են բացել դռները: Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ այս պահին ոստիկանության ուժեր են կենտրոնացվում ՊՆ վարչական համալիրի դարպասների առջև:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել