Analog Devices-ի ղեկավարը Հայաստանում է
Գրանցվել
Գրանցվել
Analog Devices-ի ղեկավարը Հայաստանում է
14 ՀՈԿ 2025 16:28
Analog Devices-ի ղեկավարը Հայաստանում է

Analog Devices-ի ղեկավարը Հայաստանում է

14 ՀՈԿ 2025 16:28
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, կիսահաղորդիչների համաշխարհային առաջատար «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը Հայաստանում է՝ իր մրցանակը ստանալու նպատակով։ Այցը, որը հագեցած է հանդիպումներով և միջոցառումներով, նպատակ ունի ոչ միայն պարգևատրել տեխնոլոգիական առաջատարին, այլև ոգեշնչել հայկական ՏՏ համայնքի նոր սերնդին։
Այցի շրջանակում նա մասնակցեց համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ ներկայացրեց իր անցած ուղին և տեսլականը։ Պատմելով իր մասնագիտական ճանապարհի մասին՝ Ռոշը նշել է, որ մանկուց իրեն հմայել են բնության կառուցվածքը և աշխարհը կառավարող օրենքները։ «Ես հիանում էի բնության հատկություններով։ Հենց այս հետաքրքրասիրությունն էլ դրդեց ինձ փնտրելու նոր գիտելիքներ»,- ասել է նա։- «Ճարտարագիտությունն ինձ Իռլանդիայի կանաչ դաշտերից հասցրեց Սիլիկոնյան հովիտ»,- ընդգծել է նա։
Վինսենթ Ռոշը մրցանակը կստանա հոկտեմբերի 15-ին։ Նրա այցի օրակարգը հագեցած է։ Նա կայցելի Ինժեներական քաղաք, որտեղ կմասնակցի լեգենդների փառքի արահետի բացմանը, կլինի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում, ինչպես նաև կհանդիպի Հայաստանի վեց բուհերի ուսանողների հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել