Տերևներ այրելը վտանգավոր է. ԱՆ-ի զգուշացումը
ԱՆ-ն զգուշացնում է տերևներ այրելու վտանգների մասին
25 ՆՈՅ 2025 15:42
ԱՆ-ն զգուշացնում է տերևներ այրելու վտանգների մասին

ԱՆ-ն զգուշացնում է տերևներ այրելու վտանգների մասին

25 ՆՈՅ 2025 15:42
Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ: Այդ մասին զգուշացում է տարածել Առողջապահության նախարարությունը՝ հրապարակելով ծխի պատճառով առաջացող կամ ակտիվացող առողջական խնդիրների ցանկը։ «Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
  • Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
  • Սրտանոթային խնդիրների սրացում
  • Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
  • Գլխացավեր, հոգնածություն
  • Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները» թվարկված է հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը հորդորում է՝ տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ «Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,- ասված է հայտարարության մեջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար