An-24 ինքնաթիռի կործանում Ռուսաստանում. 49 զոհ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանում կործանվել է An-24 ինքնաթիռ. կա 49 զոհ
24 ՀՈՒԼ 2025 08:05
Ռուսաստանում կործանվել է An-24 ինքնաթիռ. կա 49 զոհ

Ռուսաստանում կործանվել է An-24 ինքնաթիռ. կա 49 զոհ

24 ՀՈՒԼ 2025 08:05
Հուլիսի 24-ին Ռուսաստանի Ամուրի մարզում An-24 ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռի հետ կապը կորել էր, ապա սկսվել են որոնումները։ Շատ չանցած՝ հայտնաբերվել է կործանված ինքնաթիռը՝ Տինդայից 15կմ հեռավորության վրա գտնվող լեռան լանջին՝ դժվարամատչելի տարածքում։
Նախնական տեղեկություններով ինքնաթիռում եղել է 49 մարդ՝ 43 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Ուղևորների շարքում հինգը երեխաներ են։ Օպերատիվ ծառայությունների անանուն աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ նախնականն տվյալներով բոլոր անձինք զոհվել են։ Որպես վթարի նախնական վարկած դիտարկվում է անձնակազմի սխալը։
Փրկարարների ուղղաթիռը դեռ չի կարողանում վայրէջք կատարել կործանման վայրում, քանի որ դա դժվարհասանելի տեղանք է, լեռան լանջ։ Որոշում է ընդունվել հետիոտն փրկարարական խմբեր ներգրավել՝ աղետի վայրում աշխատելու համար։ Ինքնաթիռի անկման վայրում հրդեհ է բռնկվել:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել