Ամուլսար. շինարարությունն անցնում է շուրջօրյա ռեժիմի
Գրանցվել
Գրանցվել
Ամուլսարում շինարարությունն անցնում է 24/7 ռեժիմի
3 ՀՈԿ 2025 13:16
Ամուլսարում շինարարությունն անցնում է 24/7 ռեժիմի

Ամուլսարում շինարարությունն անցնում է 24/7 ռեժիմի

3 ՀՈԿ 2025 13:16
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքների տեմպերի կտրուկ արագացման մասին։ Առաջիկա ամիսներին հիմնական օբյեկտների շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով, եկող շաբաթվանից հանքավայրում աշխատանքները կանցնեն շուրջօրյա՝ 24/7 ռեժիմի։
Այս մասշտաբային շինարարությունն իրականացնելու համար ներկայումս օբյեկտում ներգրավված է 500-ից 550 աշխատակից և շուրջ 400 միավոր ծանր տեխնիկա։ Աշխատանքային ռեժիմի փոփոխությունը թույլ կտա առավելագույնի հասցնել տեխնիկայի և մարդկային ռեսուրսների արդյունավետությունը՝ ապահովելով շինարարության շարունակական ընթացքը։
Հարկ է նշել, որ շահագործման հանձնվելուց հետո Ամուլսարի հանքավայրը կդառնա Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության երկրորդ խոշորագույն օբյեկտը՝ զիջելով միայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել