ԱՄՆ-ում «շաթդաունը» մոտենում է ավարտին
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ում «շաթդաունը» մոտենում է ավարտին
10 ՆՈՅ 2025 07:02
ԱՄՆ-ում «շաթդաունը» մոտենում է ավարտին

ԱՄՆ-ում «շաթդաունը» մոտենում է ավարտին

10 ՆՈՅ 2025 07:02
Ամերիկացի սենատորները հասել են երկկուսակցական համաձայնության, որը թույլ կտա դադարեցնել ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկարատև դադարը՝ «շաթդաունը», որը շարունակվում է արդեն շուրջ 40 օր։ Կառավարության մասնակի պարապուրդը սկսվել էր մեկ ամիս առաջ՝ Կոնգրեսում պետական ծառայությունների ֆինանսավորման շուրջ համաձայնության բացակայության պատճառով։
Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ակնարկել է խնդրի մոտալուտ լուծման մասին. «Թվում է, թե մոտենում ենք «շաթդաունի» ավարտին։ Դուք այդ մասին շատ շուտով կիմանաք»։
Շաթդաունի» պատճառը դարձել էին բուռն տարաձայնությունները դեմոկրատների և հանրապետականների միջև։ Դեմոկրատները պահանջում էին չեղարկել «Medicaid» ծրագրի կրճատումները և երկարաձգել բժշկական ապահովագրության հարկային արտոնությունները, մինչդեռ հանրապետականները հրաժարվում էին զիջումների գնալ։ Ձեռք բերված փոխզիջման շրջանակում Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը խոստացել է դեկտեմբերին քվեարկության դնել բժշկական սուբսիդիաների հարցը։
Համաձայնությունը նաև նախատեսում է պարապուրդի ընթացքում աշխատանքից ազատված դաշնային ծառայողների վերականգնում և նրանց աշխատավարձերի փոխհատուցում։
Հոկտեմբերի 1-ից ի վեր շուրջ մեկուկես միլիոն պետական ծառայող և զինվորական գտնվում էր չվճարվող արձակուրդում կամ աշխատում էր առանց վարձատրության։
Սա առաջին քայլն է կառավարության աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Սենատում հաստատվելուց հետո օրինագիծը պետք է անցնի Ներկայացուցիչների պալատ, որից հետո կներկայացվի նախագահ Թրամփի ստորագրմանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել