ԱՄՆ ընտրություններ. Դեմոկրատների ջախջախիչ հաղթանակը
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ ընտրություններ. դեմոկրատների ջախջախիչ հաղթանակը
5 ՆՈՅ 2025 11:40
ԱՄՆ ընտրություններ. դեմոկրատների ջախջախիչ հաղթանակը

ԱՄՆ ընտրություններ. դեմոկրատների ջախջախիչ հաղթանակը

5 ՆՈՅ 2025 11:40
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում կայացած ընտրությունները ջախջախիչ հաղթանակ բերեցին Դեմոկրատական կուսակցությանը գրեթե բոլոր ճակատներում՝ նահանգապետերի, գլխավոր դատախազների, քաղաքապետերի, օրենսդիր ժողովների անդամների և նահանգային Գերագույն դատարանների ընտրություններում։ Այս արդյունքները շատերի կողմից դիտարկվում են որպես անվստահության քվե նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։
Առանցքային հաղթանակներ գրանցվեցին խոշոր նահանգներում։ Նյու Ջերսիում նահանգապետի պաշտոնում ընտրվեց դեմոկրատ Մայքի Շերիլը։ Նրա հաղթանակը հատկապես ուշագրավ է, քանի որ այն ձեռք է բերվել լարված պայքարում Թրամփի դրածո Ջեք Չիատարելիի դեմ, այն դեպքում, երբ նախորդ նախագահական ընտրություններում Թրամփն այդ նահանգում սպասվածից ավելի լավ արդյունք էր ցույց տվել։
Վիրջինիայում ևս հաղթեց դեմոկրատ թեկնածուն՝ Էբիգեյլ Սփենբերգերը, ով դարձավ նահանգի պատմության մեջ առաջին կին նահանգապետը։ Երկու նահանգներում էլ Դոնալդ Թրամփի վարկանիշը ներկայումս չափազանց ցածր է։ Վիրջինիայում նրա աշխատանքից դժգոհ է քաղաքացիների 55%-ը, իսկ Նյու Ջերսիում՝ 54%-ը։ Հատկանշական է, որ Վիրջինիայում նախագահի գործունեությունից դժգոհների 91%-ը քվեարկել է դեմոկրատ Սփենբերգերի օգտին։ Նույն նահանգի գլխավոր դատախազ ընտրվեց դեմոկրատ Ջեյ Ջոնսը, ում իրենց ձայնն են տվել Թրամփից դժգոհ ընտրողների 85%-ը։
Դեմոկրատների հաջողությունները շարունակվեցին նաև դատական համակարգում։ Փենսիլվանիայում երեք դեմոկրատ դատավորներ պահպանեցին իրենց տեղերը նահանգի Գերագույն դատարանում՝ ուժերի հարաբերակցությունը հասցնելով 5:2-ի՝ հօգուտ դեմոկրատների։ Սա կարող է վճռորոշ գործոն դառնալ հաջորդ նախագահական ընտրարշավի ժամանակ, քանի որ Փենսիլվանիան համարվում է ամենախոշոր «անորոշ» նահանգներից մեկը։
Քաղաքային ընտրություններում ևս դեմոկրատները ամրապնդեցին իրենց դիրքերը։ Ատլանտայում իր պաշտոնը պահպանեց դեմոկրատ քաղաքապետ Անդրե Դիքենսը, իսկ Ջերսի Սիթիում հաղթանակ տարավ նախկին նահանգապետ, դեմոկրատ Ջիմ Մաքգրիվին։
Սա, փաստացի, գնահատական էր Թրամփի արտաքին, իսկ ավելի շատ՝ ներքին քաղաքականությանը։ Թե դրան ինչպե՞ս կարձագանքի Սպիտակ տան ղեկավարը, դեռ հստակ չէ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել