ԱՄՆ-ն քննարկում է TRIPP նախագիծը Վրաստանի հետ
ԱՄՆ-ն Վրաստանի հետ քննարկում է TRIPP նախագիծը
18 ՆՈՅ 2025 09:36
ԱՄՆ-ն Վրաստանի հետ քննարկում է TRIPP նախագիծը

ԱՄՆ-ն Վրաստանի հետ քննարկում է TRIPP նախագիծը

18 ՆՈՅ 2025 09:36
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասը ժամանել է Վրաստան՝ քննարկելու երկրի հնարավոր աջակցությունը «Թրամփի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհին» (TRIPP) նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից։
TRIPP-ը տրանսպորտային նոր երթուղի է, որը մշակվել է որպես օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունք։
«Այցի նպատակն է քննարկել, թե ինչպես Վրաստանը կարող է աջակցել «Թրամփի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհին» (TRIPP)»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակում դոկտոր Ասկոնասն արդեն եղել է հայ-վրացական սահմանի «Սադախլո» մաքսային անցակետում, որը, ինչպես նշվում է, հիմնականում կառուցվել և կահավորվել է ԱՄՆ աջակցությամբ։ Նախատեսվում է, որ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարարության, կառավարության աշխատակազմի, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային այս կարևոր նախագծին Վրաստանի ներգրավվածության հնարավորությունները և ձևաչափերը։
Այս այցը ընդգծում է ԱՄՆ-ի ձգտումը՝ ապահովելու տարածաշրջանային լայն աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար