ԱՄՆ-Վենեսուելա լարվածությունը. նոր ճգնաժամի սկի՞զբ
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-Վենեսուելա լարվածությունը կարող է վերածվել նոր ճգնաժամի
6 ՍԵՊ 2025 13:18
ԱՄՆ-Վենեսուելա լարվածությունը կարող է վերածվել նոր ճգնաժամի

ԱՄՆ-Վենեսուելա լարվածությունը կարող է վերածվել նոր ճգնաժամի

6 ՍԵՊ 2025 13:18
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայում ռեժիմի փոփոխության մասին չի խոսում։ «Սակայն մենք խոսում ենք այն մասին, որ Վենեսուելայում տեղի են ունեցել ընտրություններ, որոնք, մեղմ ասած, շատ տարօրինակ էին»,- ասել է Թրամփը և ահվելել, որ ԱՄՆ թմրանյութերի հսկա քանակ է ներմուծվում Վենեսուելայից։
Նիկոլաս Մադուրոն, Վենեսուելայի երկարամյա ղեկավարը, որ վերջին օրերին խոստանում էր «զինված պայքար» Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի ներկայության «սպառնալիքի» դեմ, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ «ոչ մի վեճ» չի արդարացնում ռազմական հակամարտությունը:
Նրա հռետորաբանությունն ավելի զսպված է դարձել: Բայցևայնպես սեպտեմբերի 5-ին հրամայել է զանգվածային մոբիլիզացիա իրականացնել:
«Այսօր մենք մեծ քայլ ենք կատարում, որպեսզի ողջ Վենեսուելան միավորվի՝ պաշտպանելու խաղաղության և անկախության իրավունքը»,- հայտարարել է Մադուրոն։
Այս հայտարարությամբ նա ակտիվացնում է այն, ինչ կառավարությունը անվանում է 5333 մարտական ստորաբաժանումներ։ Դրանց անձնակազմն, ըստ պաշտոնական տվյալների, անցնում է 12,5 միլիոն մարտիկներից, ներառյալ կանոնավոր զորքերը և ոստիկանությունը: Մադուրոն կոչ է արել Վաշինգտոնին «հրաժարվել Վենեսուելայում և ողջ Լատինական Ամերիկայում ռեժիմի բռնի փոփոխության ծրագրերից»:
Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը խորանում է՝ պայմանավորված Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացմամբ և Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքներով, ինչը ըստ մասնագետների կարող է հանգեցնել Կարիբյան երկրորդ ճգնաժամի, որի երևացող դերակատարներն առայժմ երկուսն են՝ ԱՄՆ-ը և Վենեսուելան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել