ԱՄՆ-ն գործողություն է սկսում թմրակարտելների դեմ
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսում թմրակարտելների դեմ. Փիթ Հեգսեթ
14 ՆՈՅ 2025 05:19
ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսում թմրակարտելների դեմ. Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսում թմրակարտելների դեմ. Փիթ Հեգսեթ

14 ՆՈՅ 2025 05:19
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է թմրակարտելների դեմ ուղղված ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ստացել է «Հարավային նիզակ» (Southern Spear) անվանումը։ Գործողության հիմնական նպատակն է Արևմտյան կիսագնդում «նարկոահաբեկիչների» վերացումը և երկրի անվտանգության ապահովումը թմրանյութերից։
ԱՄՆ բանակը մտադիր է կոշտ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Հեգսեթի խոսքով՝ այս առաքելությունը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանն է՝ պաշտպանել հայրենիքը։
Գործողությունը կղեկավարեն «Հարավային նիզակ» միացյալ օպերատիվ խումբը և ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։ Առաքելության շրջանակներում նախատեսվում է նաև օգտագործել ռոբոտացված և ինքնավար համակարգեր՝ թմրամիջոցների մաքսանենգությունը հայտնաբերելու և վերահսկելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել