ԱՄՆ-ն ՀՀ-ին, Իրանին և Ադրբեջանին հրավիրել է Գազայի գագաթնաժողովին․ Axios
12 ՀՈԿ 2025 12:02

ԱՄՆ-ն ՀՀ-ին, Իրանին և Ադրբեջանին հրավիրել է Գազայի գագաթնաժողովին․ Axios
12 ՀՈԿ 2025 12:02
ԱՄՆ-ն հրավիրել է նաև Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին՝ Գազայում հրադադարի հարցով Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։ Ըստ աղբյուրի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Գազայի հարցով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, Շարմ էլ Շեյխում։
«ԱՄՆ-ն զգալիորեն ընդլայնել է հրավիրված երկրների ցանկը՝ ներառելով Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան և Սալվադորը։ Ըստ մեկ այլ աղբյուրի, հրավիրվել է նաև Իրանը»,-նշել է Ռավիդը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել