ԱՄՆ-ը կրկին կհարվածի Իրանին, եթե կարիք լինի. Թրամփ
22 ՀՈՒԼ 2025 08:17

ԱՄՆ-ը կրկին կհարվածի Իրանին, եթե կարիք լինի. Թրամփ
22 ՀՈՒԼ 2025 08:17
Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։
«Իհարկե, ինչպես ասացի (օբյեկտները ոչնչացվեցին), և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», - ընդգծել է Թրամփը։
Բացի այդ, Թրամփը խստորեն քննադատել է CNN հեռուստաընկերությանը, որը սկզբում կասկածի տակ էր դրել գործողության արդյունքների վերաբերյալ իր տեղեկատվությունը։
MSDNC հեռուստաալիքը նույնպես քննադատության է արժանացել Սպիտակ տան ղեկավարից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել