ԱՄՆ-ն կասկածում է Օրբանի հաղթանակին. The Guardian
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ն կասկածում է, որ Օրբանը կհաղթի ընտրություններում․ The Guardian
15 ՆՈՅ 2025 10:07
ԱՄՆ-ն կասկածում է, որ Օրբանը կհաղթի ընտրություններում․ The Guardian

ԱՄՆ-ն կասկածում է, որ Օրբանը կհաղթի ընտրություններում․ The Guardian

15 ՆՈՅ 2025 10:07
Հունգարիան և Միացյալ Նահանգները դեռ վիճարկում են Բուդապեշտին հակառուսական պատժամիջոցներից ազատելու պայմանները։ Հունգարիայի վարչապետ Օրբանի կողմից հայտարարված գործարքը, ըստ ամենայնի, առայժմ մնում է ոչ ավելին, քան բանավոր պայմանավորվածություն։ Ինչպես պնդում են The Guardian-ի աղբյուրները։
Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Օրբանը կարող է պարտվել առաջիկա ընտրություններում, և այդ պատճառով խուսափում է նրան լիարժեք աջակցություն ցուցաբերելուց։
«Օրբանը հույս ունի, որ խոսքերը բավարար կլինեն նրան ջրի երեսին պահելու համար»,- հայտարարել է Վաշինգտոնում դիվանագիտական մի աղբյուր՝ հավելելով, որ նախագահ Թրամփը և նրա հանրապետական դաշնակիցները գնալով ավելի թերահավատորեն են վերաբերվում հաջորդ տարվա ապրիլին կայանալիք ընտրություններում հունգարացի առաջնորդի հաղթանակի հնարավորություններին։
Վեճի առանցքում այն հարցն է՝ արդյոք Հունգարիան «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» դեմ պատժամիջոցներից ստացել է ժամանակավո՞ր՝ մեկ տարով, թե՞ անժամկետ արտոնություն։ ԱՄՆ Պետդեպարտամենտի և Կոնգրեսի աղբյուրները հայտնել են, որ գործարքն օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ մինչ այժմ որևէ քայլ չի ձեռնարկվել։ «Այն ամենը, ինչ մենք լսել ենք, մեկ տարով արտոնություն տալու մասին է»,- ասել է կոնգրեսականի օգնականներից մեկը։
«Մենք դեռևս Կոնգրեսից ծանուցում չենք ստացել։ Օրբանամետ շրջանակներում կտարածվեն հայտարարություններ, որոնք կչափազանցնեն այս նախնական պայմանավորվածությունների կարևորությունը»։
Կոնգրեսի աղբյուրի կարծիքով՝ երկիմաստությունը դարձել է Թրամփի վարչակազմի՝ արտասահմանյան երկրների հետ կնքվող գործարքների մշտական բնորոշ գիծը, և այդ առումով Օրբանի հետ հանդիպման արդյունքները միանգամայն «ցուցադրական» են։
Կոնգրեսականի օգնականի խոսքով՝ հանրապետականները շարունակում են թերահավատորեն վերաբերվել Ռուսաստանի հետ Օրբանի սերտ հարաբերություններին և ազգային անվտանգության հարցերում, ներառյալ՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ, նրա որդեգրած դիրքորոշմանը։
«Օրբանը դեռևս սերտ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ և որևէ օգնություն չի տրամադրում Զելենսկուն»,- հայտարարել են նրանք։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել