ԱՄՆ «շաթդաուն». 36 օր կառավարության գործունեության դադար
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ում կառավարությունը 36 օր չի աշխատում. ռեկորդային «շաթդաուն»
5 ՆՈՅ 2025 14:21
ԱՄՆ-ում կառավարությունը 36 օր չի աշխատում. ռեկորդային «շաթդաուն»

ԱՄՆ-ում կառավարությունը 36 օր չի աշխատում. ռեկորդային «շաթդաուն»

5 ՆՈՅ 2025 14:21
ԱՄՆ-ում դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը («շաթդաուն») դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարատևը։ Հոկտեմբերի 1-ից շարունակվող ճգնաժամն արդեն 36 օր է, ինչ շարունակվում է՝ գերազանցելով 2019 թվականի ռեկորդը՝ 34 օր 21 ժամ։
Ճգնաժամի հիմքում Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջեի շուրջ առկա խորը տարաձայնություններն են։ Դեմոկրատները դեմ են հանրապետականների առաջարկած այն դրույթներին, որոնք, ըստ նրանց, «խոչընդոտում են ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին բժշկական ապահովագրություն ձեռք բերելու պետական սուբսիդիաներ ստանալուն»։
«Շաթդաունն» ուղղակիորեն ազդել է 1,4 միլիոն դաշնային ծառայողների վրա, որոնք ստիպված են աշխատել առանց վարձատրության կամ ուղարկվել են չվճարվող արձակուրդի։
Բացի սոցիալական խնդիրներից, կառավարության պարապուրդը լուրջ տնտեսական հետևանքներ է թողնում։ Պաշտոնական գնահատականներով, ծախսերի կրճատումը կարող է ԱՄՆ տնտեսության վրա արժենալ ՀՆԱ-ի 1-2%-ի չափով։ Դա բացասական ազդեցություն կունենա նաև համաշխարհային տնտեսության վրա։ Միայն առաջին 8 շաբաթվա ընթացքում Եվրամիությունը կարող է կորցնել 16 միլիարդ եվրո՝ ներմուծման նոր թույլտվությունների բացակայության պատճառով։
Նշենք, որ ճգնաժամի հանգուցալուծման համար անհրաժեշտ է Սենատում առնվազն 60 ձայն, մինչդեռ հանրապետականներն ունեն ընդամենը 53-ը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել