ԱՄՆ-ն աշխատանքային խմբեր կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հետ
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կստեղծի աշխատանքային խմբեր Հայաստանի և Ադրբեջանի հետ
29 ՀՈԿ 2025 09:50
ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կստեղծի աշխատանքային խմբեր Հայաստանի և Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կստեղծի աշխատանքային խմբեր Հայաստանի և Ադրբեջանի հետ

29 ՀՈԿ 2025 09:50
Միացյալ Նահանգների կառավարությունը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա ավարտը Հայաստանի և Ադրբեջանի հետ ստեղծել առաջին աշխատանքային խմբերը։ Այս մասին ադրբեջանական Report-ի ամերիկյան բյուրոյին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
Գերատեսչությունից նշել են, որ ԱՄՆ-ը շարունակում է խորացնել համագործակցությունը երկու երկրների հետ՝ հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական Համատեղ հռչակագրերի և Փոխըմբռնման հուշագրերի կատարմանը և մինչև տարեվերջ կապահովի առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը երկու կառավարությունների հետ», - հայտնել են Պետդեպարտամենտից։
Վաշինգտոնը նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող երկխոսությունն ու վերջին գործնական քայլերը։ Նշվում է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումներին։
«Մենք ողջունում ենք սահմանների որոշման, ականազերծման և TRIPP նախագծի աջակցության նպատակով ենթակառուցվածքների զարգացման շուրջ վերջին բովանդակալից քննարկումները։ Դրական ենք գնահատում նաև Ադրբեջանի կողմից իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը թույլատրելու վերջին որոշումը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում», - հավելել են Պետդեպարտամենտում՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունները կներգրավեն մասնավոր ներդրումներ և բարգավաճման նոր դարաշրջան կսկսեն տարածաշրջանի համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել