Չինաստանը լաստանավեր է կառուցում Թայվան ներխուժելու համար
29 ՍԵՊ 2025 08:41

Չինաստանը լաստանավեր է կառուցում Թայվան ներխուժելու համար
29 ՍԵՊ 2025 08:41
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզությունը (ONI) հրապարակել է զեկույց, որում նախազգուշացնում է, թե Չինաստանը կառուցում է հսկայական քաղաքացիական լաստանավեր, որոնք հատուկ նախագծված են Թայվան հնարավոր լայնամասշտաբ ներխուժման համար զորք և տեխնիկա տեղափոխելու նպատակով։ Այս նավերը, որոնք առաջին հայացքից սովորական բեռնատար լաստանավեր են, իրականում Չինաստանի «ռազմա-քաղաքացիական միաձուլման» ռազմավարության առանցքային մասն են կազմում, ասվում է զեկույցում։
Ըստ այդմ՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) սեփական դեսանտային նավատորմը, թեև մեծ է, սակայն կարող է անբավարար լինել Թայվանի վրա հաջող հարձակում իրականացնելու համար անհրաժեշտ զորքերի և զրահատեխնիկայի տեղափոխման համար։ Այս բացը լրացնելու նպատակով Պեկինը սուբսիդավորում է քաղաքացիական ընկերությունների կողմից «roll-on, roll-off» (Ro-Ro) տիպի լաստանավերի կառուցումը, որոնք ի սկզբանե ունեն երկակի նշանակություն։
Այս նավերը կարող են տեղափոխել հազարավոր զինվորներ և հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ հագեցած են թեքահարթակներով, որոնք համատեղելի են ինչպես քաղաքացիական նավահանգիստների, այնպես էլ բանակի դեսանտային նավերի հետ։ Սա թույլ է տալիս զորքերին ափհանում կատարել ոչ միայն նավահանգիստներում, այլև բաց ծովում՝ դեսանտային նավերի միջոցով։
Վերջին տարիներին այս լաստանավերը պարբերաբար մասնակցել են չինական բանակի զորավարժություններին՝ գործնականում փորձարկելով զորքերի արագ տեղափոխման և ափհանման հնարավորությունները։
ԱՄՆ Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի փորձագետ Թոմաս Շուգարթի խոսքով՝ սա տեսական հնարավորություն չէ. Չինաստանն ակտիվորեն կառուցում և փորձարկում է այս նավերը՝ Թայվանի վրա հարձակման իր կարողությունները զգալիորեն ընդլայնելու համար։
Քաղաքացիական նավատորմի ինտեգրումը ռազմական պլաններին Չինաստանին տալիս է մի քանի առավելություն։ Այն ոչ միայն կտրուկ մեծացնում է զորքերի տեղափոխման հնարավորությունները, այլև ջնջում է սահմանը քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների միջև՝ դժվարացնելով հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշանները ժամանակին հայտնաբերելը։ ԱՄՆ հետախուզությունը սա գնահատում է որպես «էական և ճկուն կարողություն», որը Պեկինին թույլ է տալիս պատրաստվել Թայվանը ուժով վերահսկողության տակ վերցնելու ամենավատ սցենարին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել