ԱՄՆ-ը չի վստահում Իսրայելին Մերձավոր Արևելքում
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ը չի վստահում ոչ մեկին Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ Իսրայելին․ Թոմ Բարաք
23 ՍԵՊ 2025 07:03
ԱՄՆ-ը չի վստահում ոչ մեկին Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ Իսրայելին․ Թոմ Բարաք

ԱՄՆ-ը չի վստահում ոչ մեկին Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ Իսրայելին․ Թոմ Բարաք

23 ՍԵՊ 2025 07:03
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ և Անկարայում դեսպան Թոմ Բարաքը հանդես է եկել մի շարք անսովոր կտրուկ և անսպասելի հայտարարություններով՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների քաղաքականության հակասություններին ու մարտահրավերներին Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքերը լույս են սփռում ԱՄՆ-ի և նրա առանցքային դաշնակից Իսրայելի միջև առկա բարդ և ոչ միանշանակ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների նկատմամբ խորը անվստահության վրա։
Իսրայելը հատուկ տեղ ունի Վաշինգտոնի համար, բայց մենք չենք վստահում նրան, գրեթե բառացի ասել է ամերիկացի դիվանագետը։ Թոմ Բարաքն ընդգծել է Իսրայելին տրամադրվող ԱՄՆ-ի հսկայական աջակցությունը՝ նշելով. «Մենք տարեկան 4-5 միլիարդ դոլարով սուբսիդավորում ենք Իսրայելին։ Իսրայելը հատուկ տեղ է զբաղեցնում Ամերիկայի սրտում»։ Սակայն այս «հատուկ հարաբերությունները» չեն նշանակում կույր վստահություն կամ շահերի լիակատար համընկնում։
Դիվանագետը խիստ քննադատաբար է արտահայտվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործելաոճի մասին՝ նրան բնութագրելով որպես անկանխատեսելի և սահմաններ չճանաչող առաջնորդ։ «Նեթանյահուին չեն հուզում սահմանները՝ լինի դա կարմիր գիծ, կապույտ, թե կանաչ։ Եթե նա զգա, որ իր սահմանները կամ ժողովուրդը վտանգի տակ են, նա կգնա ցանկացած վայր և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ համարի։ Վերջ»,- ասել է Բարաքը։
Այս համատեքստում նա բացահայտ խոստովանել է. «Ես չեմ վստահում ոչ մեկին Մերձավոր Արևելքում։ Մեր շահերը չեն համընկնում։ Ներառյալ Իսրայելին»։
Բարաքը նաև անդրադարձել է «Հեզբոլլահի» խնդրին և Լիբանանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը։ Նրա կարծիքով, «Հեզբոլլահը» զենքը վայր դնելու բացարձակապես ոչ մի դրդապատճառ չունի, հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ «Իսրայելը հարձակվում է բոլորի վրա՝ Սիրիայի, Լիբանանի, Թունիսի»,- նշել է նա։
Այնուհետև ամերիկացի դիվանագետը մատնանշել է Վաշինգտոնի քաղաքականության տրամաբանական փակուղին. «Մենք զինում ենք լիբանանյան բանակին, որպեսզի նա զինաթափի «Հեզբոլլահին»։ Էլ ո՞ւմ դեմ պետք է նրանք կռվեն։ Չէ՞ որ մենք նրանց չենք զինելու Իսրայելի դեմ պատերազմելու համար, այնպես չէ՞։ Ստացվում է, որ դուք նրանց զինում եք իրենց իսկ ժողովրդի դեմ կռվելու համար»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել