ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը մոտենում է
10 ՀՈԿ 2025 15:39

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը մոտենում է
10 ՀՈԿ 2025 15:39
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է։ Նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ արձագանքել է հազվագյուտ հողային մետաղների արտահանման վերաբերյալ Պեկինի սահմանափակումներին՝ սպառնալով պատասխան ֆինանսական միջոցներով։
Իրավիճակի սրությունը ընդգծում է Թրամփի հայտարարությունը՝ չեղարկելու իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։ «Ես պետք է հանդիպեի նախագահ Սիի հետ երկու շաբաթից Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում, բայց հիմա, կարծես, դրա իմաստը չկա», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նա մեղադրել է Պեկինին երկարաժամկետ ռազմավարություն իրականացնելու մեջ՝ աշխարհին «պատանդ պահելու» նպատակով։ «Կախված նրանից, թե Չինաստանն ինչ կասի իրենց հենց նոր հրապարակած թշնամական «հրամանագրի» մասին, ես ստիպված կլինեմ, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ֆինանսապես հակազդել նրանց քայլին», - զգուշացրել է Թրամփը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն ունի բավարար ռեսուրսներ՝ դիմակայելու Չինաստանի մենաշնորհին։ «Ամեն տարրի դիմաց, որը նրանք կարողացել են մենաշնորհել, մենք երկուսն ունենք», - հավելել է նա։
Որպես հնարավոր պատասխան քայլ՝ Թրամփը նշել է, որ Սպիտակ տունը ներկայումս դիտարկում է ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ սակագների լայնածավալ բարձրացման հնարավորությունը։ Այսպիսով, աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև լարվածությունը հասնում է նոր, վտանգավոր մակարդակի։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել