ԱՄՆ բանագնացը կհանդիպի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT
15 ՆՈՅ 2025 12:19

ԱՄՆ բանագնացը կհանդիպի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT
15 ՆՈՅ 2025 12:19
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայայի հետ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The New York Times-ը։
Ըստ պարբերականի՝ առաջիկա հանդիպման հիմնական թեման լինելու է Գազայում հնարավոր հրադադարի հաստատումը։ Այս քայլը պետք է հաստատի Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը՝ բաց երկխոսություն սկսել ՀԱՄԱՍ-ի հետ։
Միևնույն ժամանակ, թերթի աղբյուրներն ընդգծել են, որ հատուկ ներկայացուցչի այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չեն, և նրա ծրագրերը կարող են փոփոխվել։
Սա Ուիթքոֆի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների առաջին շփումը չէ։ Թրամփի դեսպանորդը հոկտեմբերին արդեն իսկ հանդիպել էր ՀԱՄԱՍ-ի մեկ այլ ներկայացուցչի հետ՝ Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել