«Ամերիկա» զուգարանակոնքը վաճառվել է 12,1 մլն դոլարով
19 ՆՈՅ 2025 08:05

«Ամերիկա» զուգարանակոնքը վաճառվել է 12,1 մլն դոլարով
19 ՆՈՅ 2025 08:05
Sotheby's աճուրդում 12,1 միլիոն դոլարով վաճառվել է «Ամերիկա» անվանումով զուգարանակոնքը, որի քաշը գերազանցում է 100 կիլոգրամը։ Այս մասին են վկայում աճուրդի տան կայքի տվյալները։
«Աճուրդի հանված զուգարանակոնքի սեփականատերը ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Քոհենն է», - հաղորդել է «New York Times»-ը։
Արտ-օբյեկտի հեղինակը իտալացի կոնցեպտուալ նկարիչ Մաուրիցիո Կատելանն է։ Նա ստեղծել է երկու նման զուգարանակոնք, որոնցից մեկը գողացել են 2019 թվականին։
Հիշեցնենք, որ Կատելանը հայտնի է նաև պատին կպչուն ժապավենով փակցված բանանի տեսքով իր աշխատանքով, որը նույնպես անցյալ տարի վաճառվել էր աճուրդում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել