Ալիևը ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Գրանցվել
Գրանցվել
Ալիևն անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմաբազային
27 ՕԳՍ 2025 07:35
Ալիևն անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմաբազային

Ալիևն անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմաբազային

27 ՕԳՍ 2025 07:35
Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը և միջադեպին ռուս պաշտոնյաների արձագանքը Ադրբեջանում հսկայական հիասթափություն և դժգոհություն են առաջացնում։ «Ալ-Արաբիա»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահը։
«Դա դեռ չմարսած՝ Ռուսաստանը Ադրբեջանի դեմ նոր արշավ է սկսել։ Սկսվեցին այդ անհիմն հարձակումները Ռուսաստանում ադրբեջանցիների վրա։ Երկու մարդ ենթարկվեց խոշտանգումների և սպանվեց։ Դա աննախադեպ գործողություն էր մեր ժողովրդի դեմ։ Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար»,- ընդգծել է Ալիևը։
Արդյո՞ք մտավախություն չկա, որ Մոսկվան նաև Կովկասում կսկսի խնդիրներ ստեղծել Բաքվի համար, հետաքրքրվել է լրագրողը։
«Նրանք Հայաստանում ռազմաբազա ունեն՝ մի քանի հազար զինծառայողով։ Միևնույն ժամանակ, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները հսկվում են ռուս սահմանապահների կողմից։ Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում։ Բայց ես չեմ ուզում մտածել նման բացասական ելքի մասին»,- պատասխանել է Ալիևը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել