Ալիևը խելամիտ է համարում Իրանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում
27 ՕԳՍ 2025 07:50

Ալիևը խելամիտ է համարում Իրանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում
27 ՕԳՍ 2025 07:50
Ալիևը տարանջատում է Իրանի պաշտոնական՝ «շատ խելամիտ ու դրական» դիրքորոշումը, որն արտահայտում են նախագահն ու ԱԳ նախարարը, և որոշ «այսպես կոչված խորհրդականների» տարածած «կեղծ նարատիվները», որոնք Բաքուն լիովին անտեսում է։
«Ինչ վերաբերում է նոր իրադարձությունների վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա մենք այն շատ խելամիտ և շատ դրական ենք համարում։ Ասելով «պաշտոնական դիրքորոշում»՝ ես նկատի ունեմ Նախագահի և արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը։ Սա է պաշտոնական դիրքորոշումը»,- նշել է Ալիևը՝ հավելելով, որ Իրանի հոգևոր առաջնորդի թիմից հնչող մտավախությունները լուրջ չի ընդունում։
«Այն մեզ համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ մեր միջպետական հարաբերությունները կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։ ․․․ Նախագահի դիրքորոշումը բացարձակապես խելամիտ է և հիմնված է նրա վրա, որ Զանգեզուրի միջանցքը Իրանի համար որևէ սպառնալիք չի ներկայացնում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Զրույցի առանցքային թեզն այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» շուրջ մտահոգությունների փարատումն էր։ Ալիևը «բացարձակ սուտ» է որակել այն լուրերը, թե Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Սյունիքը կամ փակել հայ-իրանական սահմանը։
Որպես կառուցողական համագործակցության վկայություն՝ նա նշել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Հայաստանի կողմից միջանցքի արգելափակման պայմաններում իրանական տարածքով կառուցել այլընտրանքային երթուղի՝ «Արաքսի միջանցքը»։
Սա, ըստ նրա, հաստատում է, որ այսպես ասած «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար սպառնալիք չէ, և երկու երկրների հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել