Ճանապարհի կառուցումը դեպի Նախիջևան կարող են իրականացնել ԱՄՆ ներդրողները.Ալիև
27 ՕԳՍ 2025 06:42

Ճանապարհի կառուցումը դեպի Նախիջևան կարող են իրականացնել ԱՄՆ ներդրողները.Ալիև
27 ՕԳՍ 2025 06:42
Ճանապարհի կառուցումը դեպի Նախիջևան կարող են իրականացնել ամերիկյան ներդրողները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ-Արաբիա»-ի հարցազրույցում:
«Այժմ, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տվել է իր անունը Զանգեզուրի միջանցքին, ես վստահ եմ, որ այն կիրականացվի առաջիկա ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, ես նկատի ունեմ երկաթուղին, դա չպետք է շատ ժամանակ պահանջի, քանի որ երթուղու երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է: Եթե մենք դա կառուցեինք, մենք կկատարեինք դա մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու մեջ:
Հայաստանին, հնարավոր է, պետք կլինի մի քանի տարի»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Ընդգծել է, որ իրեն ոչ այնքան երկաթուղու կառուցման ժամկետներն ենհետաքրքրում, որքան այդ երթուղով անցնողների անվտանգությունը։
«Մեզ համար կարևոր է, որ երկաթուղին կառուցվի, և որ լինեն միջազգային անվտանգության երաշխիքներ: Այլ կերպ ասած, Նախիջևանից երթևեկող ադրբեջանցիները երկրի հիմնական մասի կամ հակառակ ուղղությամբ չպետք է զգան անհարմարություն: Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար, հաշվի առնելով երկարատև բախումը և թշնամանքը»,- ասել է Ալիևը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել