Ալիև. Լաչինի միջանցքի փակումը մեր նպատակային քաղաքականությունն էր
21 ՕԳՍ 2025 11:18

Ալիև. Լաչինի միջանցքի փակումը մեր նպատակային քաղաքականությունն էր
21 ՕԳՍ 2025 11:18
2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը մեր առջև կանգնած հիմնական նպատակը մեր երկրի ինքնիշխանության լիակատար վերականգնումն էր, հայտարարել է Իլհամ Ալիևը օկուպացված Արցախի Քարվաճառ քաղաքի վերաբնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Այսպես կոչված «Լաչինի միջանցքի» վերացումը և այն Լաչին-Խանքենդի ճանապարհի վերածումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին Լաչինի ուղղությամբ անցակետի ստեղծումը, միաժամանակ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր կարևոր ռազմավարական կետերի գրավումը, «Ֆարրուխ», «Գըրխգըզ», «Սարիբաբա» գործողությունները՝ այս ամենը մեր փառավոր պատմությունն է և մեր նպատակաուղղված քաղաքականության մասն էր», - թվարկել է Ալիևը՝ ակամա խոստովանելով, որ և պայմանագրով միջանցքն է Բաքուն պլանավորված փակել, և շփման գիծը անխախտ պահելու պայմանը:
Դրան ավելացրած՝ Արցախի 9-ամսյա շրջափակումը՝ որպես շարունակություն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել