Ալիևը մերժել է 2026-ին Երևան այցելելու հրավերը
30 ՀՈԿ 2025 11:34

Ալիևը մերժել է 2026-ին Երևան այցելելու հրավերը
30 ՀՈԿ 2025 11:34
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, ապա նաև՝ մի շարք հայկական շրատվամիջոցներ տեղեկություն են տարածում այն մասին, որ Ադրբեջանի նախագահը մերժել է 2026 թվականին Հայաստան այցելելու հրավերը։
Ամենայն հավանականությամբ, տեղեկության սկզբնաղբյուրը ադրբեջանական Caliber.Az կայքն է, որից հետո թեման սկսեց տիրաժավորվել։ Ե այսպես, ի՞նչ է գրել ադրբեջանական այդ աղբյուրը, որը, ըստ տարածված տեսակետի, սերտ կապեր ունի Բաքվի պաշտոնական շրջանակների հետ։
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավեր է ուղղվել մասնակցելու 2026 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ադրբեջանական կողմից ստացել է զուսպ արձագանք։ Caliber.Az-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Բաքուն ներկայումս երկկողմ հարաբերությունների մակարդակը բավարար չի համարում նման բարձր մակարդակի այցը «արդիական քայլ» դիտարկելու համար»,- այս թեմայի առթիվ գրել է Caliber-ը՝ հավելելով, որ այնուամյանիվ, Բաքուն ապագայում չի բացառում բարձր մակարդակի այցերի հեռանկարը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել