Ալիև. հակահայկական խոսույթ և տարածքային նկրտումներ
Գրանցվել
Գրանցվել
Ալիևը շարունակում է հակահայկական խոսույթը. «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»
3 ՆՈՅ 2025 10:39
Ալիևը շարունակում է հակահայկական խոսույթը. «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»

Ալիևը շարունակում է հակահայկական խոսույթը. «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»

3 ՆՈՅ 2025 10:39
Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հանդիսությանը, հերթական անգամ հանդես է եկել ՀՀ տարածքի և պատմության վերաբերյալ կեղծ թեզերով ու տարածքային նկրտումներով՝ կոչ անելով ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց պատմական հողերը՝ ներկայիս Հայաստան»։
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները, իբր, երբեք չեն տառապել «անջատողականության հիվանդությամբ» և, ընդհակառակը, նպաստում են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրում են։ Այս համատեքստում նա փորձել է մեղմել իր հավակնությունների ագրեսիվ բնույթը՝ նշելով, որ իր կոչը չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ «Ես արդեն ասել եմ՝ մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով», - հայտարարել է նա՝ հանձնարարելով պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և գիտնականներին աշխատել այս ուղղությամբ։
Այդ քաղաքականությունը «գիտական» հիմքերի վրա դնելու համար Ալիևը դիմել է ադրբեջանցի գիտնականներին՝ մեղադրելով հայկական կողմին և սփյուռքին պատմությունը խեղաթյուրելու մեջ։ Նա պահանջել է հակադրվել դրան «գիտական ճշմարտություններով»։
«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը», - հայտարարել է Ալիևը։
Շարունակելով պատմության կեղծարարությունը՝ նա հավելել է, թե իբր այդ քարտեզները կազմել է Ցարական Ռուսաստանը, որը «ժամանակին հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից տեղափոխել է Ղարաբաղ՝ էթնիկական կազմը փոխելու համար»։ Նրա խոսքով, այդ քարտեզները «պատմական ճշմարտության արտացոլումն են», և դրանք պետք է ուսումնասիրել ու տարածել։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ալիևը Բաքվում կազմակերպված ցուցահանդեսներից մեկի ժամանակ էր զավեշտալի իրավիճակում էր հայտնվել՝ հին քարտեզներում փնտրելով ու չգտնելով Ադրբեջան անունով պետություն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել