Ալեն Սիմոնյանը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է հայ գերիների հարցը
24 ՆՈՅ 2025 12:07

Ալեն Սիմոնյանը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է հայ գերիների հարցը
24 ՆՈՅ 2025 12:07
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի (Պորտուգալիա) հետ։ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները` նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար