Ալեն Սիմոնյան. Անկախությունը խաղաղության մեջ է
Գրանցվել
Գրանցվել
Խաղաղությունն ամրապնդում է մեր անկախությունը. Ալեն Սիմոնյան
23 ՕԳՍ 2025 09:29
Խաղաղությունն ամրապնդում է մեր անկախությունը. Ալեն Սիմոնյան

Խաղաղությունն ամրապնդում է մեր անկախությունը. Ալեն Սիմոնյան

23 ՕԳՍ 2025 09:29
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական շնորհավորական ուղերձ է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ․
Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը:
Անկախության ճանապարհը հեշտ չի եղել: Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը:
Այսօր մենք, առավել քան երբեւէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը: Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը եւ ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլեւ խաղաղ, իհարկե, նաեւ մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ: Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական` ապահովելով մեր քաղաքացիների բարեկեցիկ ու անվտանգ կյանքը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել