Սիմոնյանը բլոգերից ներողություն և փոխհատուցում է պահանջում
Գրանցվել
Գրանցվել
2 մլն դրամ ու 5 օր շարունակ՝ ներողություն․ Սիմոնյանի պահանջը բլոգերից
13 ՆՈՅ 2025 10:09
2 մլն դրամ ու 5 օր շարունակ՝ ներողություն․ Սիմոնյանի պահանջը բլոգերից

2 մլն դրամ ու 5 օր շարունակ՝ ներողություն․ Սիմոնյանի պահանջը բլոգերից

13 ՆՈՅ 2025 10:09
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական դատարան է դիմել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և ֆինանսական փոխհատուցում վիրավորական հրապարակումների համար։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Datalex» դատական տեղեկատվական համակարգին։
Երևանի քաղաքացիական դատարանում ընդունված հայցադիմումը վերաբերում է Սաղաթելյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արած հրապարակումներին, որոնք, ըստ Սիմոնյանի, պարունակել են վիրավորական արտահայտություններ իր հասցեին։ Հայցվորը պահանջում է Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ «Ֆեյսբուքում» կամ առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում հինգ օր շարունակ տեղադրելով հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․
«Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», բռնագանձել Վազգեն Սաղաթելյանից 2 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, բռնագանձել 530 հազար դրամ դատական ծախսերի դիմաց, այդ թվում՝ 480 հազար դրամ փաստաբանի վարձատրության և 50 հազար դրամ պետական տուրքի համար։
Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել