Ալեն Սիմոնյանը Ղրղզստանում քննարկել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը
4 ՍԵՊ 2025 09:51

Ալեն Սիմոնյանը Ղրղզստանում քննարկել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը
4 ՍԵՊ 2025 09:51
Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները նախ ունեցել են առանձնազրույց, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է լինել բարեկամ երկրում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին: Այս համատեքստում Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն նշել է, որ Ղրղզստանը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ հավելելով, որ դրանք մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման տեսանկյունից:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարեւորելով նաեւ անհետ կորած զինծառայողների հարցը:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ շրջել է նաեւ Ղրղզստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել այնտեղ գործարկված նորարարական տարբեր լուծումներին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել