«Այաքսի» երկրպագուները հրդեհել են խաղադաշտը
1 ԴԵԿ 2025 06:09

«Այաքսի» երկրպագուները հրդեհել են խաղադաշտը
1 ԴԵԿ 2025 06:09
Չեմպիոնների լիգայում ամստերդամյան «Այաքսի» երկրպագուները լուրջ միջադեպ են հրահրել սեփական մարզադաշտում։
Ամստերդամում կայացած խաղի ժամանակ ֆանատները հրդեհել են խաղադաշտը՝ տրիբունաներից արձակելով հարյուրավոր հրավառ նյութեր։ Ակցիան, որը նախատեսված էր որպես հարգանքի տուրք մահացած երկրպագուի հիշատակին, դուրս է եկել վերահսկողությունից՝ վերածվելով անկառավարելի քաոսի։
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Այաքս» - «Գրոնինգեն» մրցավեճը նախ դադարեցվել է 40 րոպեով, սակայն նույնիսկ այդ դադարից հետո պայթյունները շարունակվել են։ Ստեղծված իրավիճակում կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել հանդիպումը և այն տեղափոխել։ Խաղը կկայանա դեկտեմբերի 2-ին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ արդեն առանց հանդիսականների՝ դատարկ տրիբունաներով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար