Աջապահյանը՝ 2018-ի հեղաշրջման սխալի մասին
Գրանցվել
Գրանցվել
Կյանքիս մեծագույն սխալը 2018-ին հեղաշրջումը ողջունելն էր․ Միքայել Աջապահյան
15 ՍԵՊ 2025 13:32
Կյանքիս մեծագույն սխալը 2018-ին հեղաշրջումը ողջունելն էր․ Միքայել Աջապահյան

Կյանքիս մեծագույն սխալը 2018-ին հեղաշրջումը ողջունելն էր․ Միքայել Աջապահյան

15 ՍԵՊ 2025 13:32
Արդեն ասվել է, որ այս ամենը քաղաքական պատվեր է և քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած դատական նիստի ընթացքում ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ես կյանքիս մեծագույն սխալը գործել եմ, երբ 2018–ին ողջունել եմ հեղաշրջումը։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումից է սկսվում այս իշխանության վերաբերմունքի փոփոխությունն իմ նկատմամբ, երբ հույս ունեին, որ ես պիտի միանամ այդ շարժմանը. եղավ հակառակը։ Եվ այս իշխանության աչքի փուշը դարձա, երբ սկսեցի իրենց քննադատել»,- դատարանում հայտարարել է Միքայել Աջապահյանը։
Սրբազանը սակայն, նշել է, որ քննադատությամբ հանդերձ` ինքը պետության և պետականության կողմն է եղել։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել