Օդի աղտոտվածությունը հասել է սպառնալի չափերի
20 ՕԳՍ 2025 10:33

Օդի աղտոտվածությունը հասել է սպառնալի չափերի
20 ՕԳՍ 2025 10:33
Արդեն մեկ ամիս է՝ Նուբարաշենի ամենամեծ աղբավայրում շարունակվող հրդեհի հետևանքով Երևանը պատված է ծանր ու վտանգավոր ծխով։ Մասնագետները զգուշացնում են՝ մայրաքաղաքի օդի աղտոտվածությունը նորմայից գերազանցում է բազմակի անգամ, ինչը լուրջ առողջապահական սպառնալիք է։ Կառավարությունը խոստանում է մինչև 2030 թվականը տեղադրել նոր մոնիթորինգային կայաններ՝ վերահսկելու օդի որակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Սակայն բնապահպանները շեշտում են՝ խնդրի լուծման առանցքային ուղին կանաչապատման ծրագրերն են, առանց որոնց մայրաքաղաքը շարունակում է կորցնել իր «թթվածնային թոքերը»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել