Ես 19 տարեկան էի. Ահմեդ աշ-Շարաան՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին
11 ՆՈՅ 2025 07:09

Ես 19 տարեկան էի. Ահմեդ աշ-Շարաան՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին
11 ՆՈՅ 2025 07:09
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան, ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին, հայտարարել է, որ այդ թեմայով իրեն հարցեր ուղղելն անտեղի է։ Նա ընդգծել է, որ իրադարձությունների պահին եղել է շատ երիտասարդ և որևէ լծակ չի ունեցել։
«Ես ընդամենը 19 տարեկան էի, շատ երիտասարդ։ Այդ ժամանակ որոշումներ կայացնելու որևէ իշխանություն չունեի», - նշել է նա։
Աշ-Շարաան հավելել է, որ իր միջավայրում «Ալ-Քաիդան» ներկայացված չի եղել։ «Այնպես որ, դուք այս թեմայով ճիշտ մարդու չեք հարցեր տալիս», - ասել է Սիրիայի ղեկավարը։
Իր խոսքում նա անդրադարձել է նաև պատերազմի հետևանքով զոհված խաղաղ բնակիչներին՝ նշելով․ «Մենք սգում ենք զոհված յուրաքանչյուր խաղաղ բնակչի համար և գիտենք, որ մարդիկ տառապում են պատերազմից»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել