Ռուսաստանի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
4 ՀՈՒԼ 2025 16:00

Ռուսաստանի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
4 ՀՈՒԼ 2025 16:00
«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի կողմից վերջին հանրային անդրադարձից զատ՝ հայկական կողմը որևէ վերաբերմունք արտահայտե՞լ է դրանց կապակցությամբ» Radar Armenia-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ գերատեսչությունը դժգոհություն է արտահայտել նաև դիվանագիտական խողովակներով. Երևանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր:
«Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»:
Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես և ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլև ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն»,- մասնավորապես ասված է հայտագրում:
Նախարարությունը ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել