ԱԳՆ-ն հերքում է Պակիստանի հետ գործարքի մասին
Գրանցվել
Գրանցվել
ԱԳՆ-ն հերքում է ՏԱՍՍ-ի տեղեկությունը Պակիստանի հետ գործարքի մասին
9 ՍԵՊ 2025 08:07
ԱԳՆ-ն հերքում է ՏԱՍՍ-ի տեղեկությունը Պակիստանի հետ գործարքի մասին

ԱԳՆ-ն հերքում է ՏԱՍՍ-ի տեղեկությունը Պակիստանի հետ գործարքի մասին

9 ՍԵՊ 2025 08:07
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։
«Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։
«Պակիստանը իսկապես պլանավորում է անել դա, և, որպես պատասխան քայլ, ստանալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կոնսենսուս»,- իր զրուցակցին մեջբերել է ռուսական գործակալությունը։
Գործակալության դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը այդ գործընթացների համար խոչընդոտներ չի թողել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել