Աֆղանստանի գերագույն առաջնորդը համացանցի լիակատար արգելք է սահմանել
18 ՍԵՊ 2025 11:46

Աֆղանստանի գերագույն առաջնորդը համացանցի լիակատար արգելք է սահմանել
18 ՍԵՊ 2025 11:46
Աֆղանստանում այլևս չի գործում բարձր արագությամբ և անլար ինտերնետը։ Ներկայումս առանց համցանցի հասանելիության են գտնվում երկրի 34 նահանգներից տասը։ Այս մասին հայտնում է 1tv.ru-ն։
Տոտալ արգելքը սահմանել է երկրի գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան։ Կանդահարում գերագույն առաջնորդի հետ խորհրդակցության նպատակով Քաբուլից ժամանած կառավարության պատվիրակության բանակցությունները ավարտվել են անհաջող։
Նշվում է, որ երկրում կստեղծվի ընկերություն, որը ինտերնետ հասանելիություն կտրամադրի բացառապես պետական հաստատություններին և դիվանագիտական առաքելություններին։ Բացի այդ, պետական ծառայողները այլևս չեն կարողանա աշխատանքի ընթացքում օգտագործել սմարթֆոններ, իսկ մեսենջերներից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ստանալ համապատասխան թույլտվություն։
Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ գերագույն առաջնորդը արգելք էր սահմանել Wi-Fi-ի օգտագործման համար մի նահանգում՝ որոշումը պատճառաբանելով որպես «անբարոյականությունը կանխարգելում» ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել