Աֆղանստանը դադարեցրել է ռազմական գործողությունները Պակիստանի հետ
12 ՀՈԿ 2025 08:09

Աֆղանստանը դադարեցրել է ռազմական գործողությունները Պակիստանի հետ
12 ՀՈԿ 2025 08:09
Աֆղանստանը դադարեցրել է ռազմական գործողությունները Պակիստանի հետ: Այդ մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Պակիստանը և Աֆղանստանը փոխանակվել են ռազմական թիրախների հարվածներով։ Ալ Ջազիրան, հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը, հաղորդել է սահմանային յոթ նահանգներում բախումների բռնկման մասին։ Գործողությունը սկսվել է Քաբուլում և Խոստ ու Նանգարհար նահանգներում հրետակոծություններին ի պատասխան։ Աֆղանստանը հարվածներ է հասցրել արևելյան և հարավային սահմանի երկայնքով գտնվող ռազմական բազաներին։ Tolo News-ը, հղում անելով Թալիբանի կառավարության պաշտպանության նախարարության հայտարարությանը, հաղորդում է, որ թիրախավորվել են Աֆղանստան անօդաչու թռչող սարքերի արձակման համար օգտագործվող օբյեկտները:
Պակիստանի SAMAA հեռուստաընկերությունը պնդում է, որ Աֆղանստանը կրակ է բացել առանց որևէ պատճառաբանության։ «Թալիբան»-ի ուժերը մի քանի ուղղություններով հարձակվել են Պակիստանի սահմանային դիրքերի վրա, ինչի հետևանքով Պակիստանի զինվորականները նահանջել են որոշ շրջաններում, հաղորդում է Tolo News լրատվական կայքը։ Բախումների ընթացքում սպանվել է 12 պակիստանցի զինվոր։ Պակիստանը պատասխանել է՝ ոչնչացնելով մի քանի աֆղանական դիրքեր։
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «պատասխան գործողության» ավարտի մասին և զգուշացրել, որ եթե Պակիստանը կրկին խախտի սահմանը, երկրի զինված ուժերը «կտան վճռական պատասխան»։
Ավելի ուշ Պակիստանը հայտարարեց բախումների արդյունքում 19 աֆղանական սահմանային դիրքերի գրավման մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել