Երկրաշարժ Աֆղանստանում. 2200+ զոհ
Գրանցվել
Գրանցվել
Աֆղանստանում նոր երկրաշարժ է գրանցվել. զոհերը՝ 2200-ից ավելի
5 ՍԵՊ 2025 08:13
Աֆղանստանում նոր երկրաշարժ է գրանցվել. զոհերը՝ 2200-ից ավելի

Աֆղանստանում նոր երկրաշարժ է գրանցվել. զոհերը՝ 2200-ից ավելի

5 ՍԵՊ 2025 08:13
Աֆղանստանի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել՝ 6,2 մագնիտուդով։ Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի հետ սահմանին, 10 կմ խորության վրա։
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Կունարի և Նանգարհարի նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը։
Ավելի քան 3600 մարդ վիրավորվել է, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Որոշ բնակավայրերում ավերվել է տների 98%-ը։ Երկրաշարժից, ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 84 000 մարդ։
Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Դրանց ընթացքում սեպտեմբերի 2-ին տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը՝ 5,5 մագնիտուդով՝ ավելի դժվարացնելով որոնողական աշխատանքները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել