Աֆղան դեռահասը ողջ է թռիչքից հետո
Գրանցվել
Գրանցվել
Աֆղան դեռահասը թռիչքից հետո ողջ է մնացել ինքնաթիռի անիվների խցիկում
23 ՍԵՊ 2025 09:43
Աֆղան դեռահասը թռիչքից հետո ողջ է մնացել ինքնաթիռի անիվների խցիկում

Աֆղան դեռահասը թռիչքից հետո ողջ է մնացել ինքնաթիռի անիվների խցիկում

23 ՍԵՊ 2025 09:43
Աֆղանստանցի դեռահասը թաքնվել է ինքնաթիռի անիվների խցիկում, 94 րոպե թռիչք է կատարել Կաբուլից Դելի և ողջ է մնացել։ Այդ մասին գրում է The Indian Express-ը: 13-ամյա տղան Կաբուլից ցանկանում էր մեկնել Իրան, ինչի համար եկել էր օդանավակայան և թաքնվել ինքնաթիռի հետևի անիվների մոտ՝ խցիկում: Իր հետ ուներ միայն «փոքր կարմիր աուդիոբարձրախոս»: Պարզվել է, որ ինքնաթիռը, որում թաքնվել էր տղան, ուղևորվում էր Դելի, այլ ոչ թե Թեհրան:
Թռիչքը տևել է ավելի քան 90 րոպե, և տղան ողջ է մնացել: Նրան հայտնաբերել են Ինդիրա Գանդիի անվան օդանավակայանի աշխատակիցները:
Ըստ անվտանգության աշխատակիցների՝ տղային նկատել են օդանավակայանում առավոտյան ժամը 10:20-ին: Երեկոյան դեռահասին հետ են ուղարկել Կաբուլ:
10-11 կմ բարձրության վրա, որտեղ սովորաբար թռչում են ուղևորատար ինքնաթիռները, օդի ջերմաստիճանը իջնում է մինչև -60 °C: Այդ բարձրության վրա նաև թթվածնի պակաս է նկատվում:
Հիշեցնենք, որ նման դեպք արձանագրվել էր նաև 2023 թվականին։ Ալժիրից Փարիզ ժամանած ուղևորատար ինքնաթիռի անիվների խցիկում հայտնաբերել են տղամարդու: Նա ողջ էր, սակայն ծանր վիճակում էր:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել