Մոսկվա-Երևան չվերթներ չեղարկվել են. մանրամասներ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել
29 ՀՈՒԼ 2025 08:29
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

29 ՀՈՒԼ 2025 08:29
«Աերոֆլոտ»-ի աշխատանքների խաթարումը նաև դեպի Երևան և Երևանից իրականացվող չվերթերի ժամանակացույցի վրա է ազդել։ Չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ:
Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքին։ Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները:
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ»-ը հուլիսի 28-ին հայտարարել էր, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով թռիչքների ժամանակացույցը կարող է փոփոխվել, չվերթները կարող են հետաձգվել կամ չեղարկվել։
Ավելի ուշ հայտարարվել էր, որ արդեն վաճառված տոմսերի տերերը կամ փոխհատուցում կստանան, կամ կսպասարկվեն ռուսական այլ ավիաընկերության կողմից։ Թե Երևանի պարագայում ինչ որոշում կընդունվի, դեռ հայտնի չէ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել