«Աերոֆլոտի» ուղևորներին կտեղափոխեն այլ ավիաընկերություններ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
«Աերոֆլոտի» ուղևորներին կտեղափոխեն այլ ավիաընկերություններ
28 ՀՈՒԼ 2025 12:51
«Աերոֆլոտի» ուղևորներին կտեղափոխեն այլ ավիաընկերություններ

«Աերոֆլոտի» ուղևորներին կտեղափոխեն այլ ավիաընկերություններ

28 ՀՈՒԼ 2025 12:51
«Աերոֆլոտին» վճարած ուղևորները կթռչեն «Պոբեդա» և «Ռոսիա» ավիաընկերությունների չվերթերով։ Այդ մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտի նախարարությունը։
Ավելի վաղ «Աերոֆլոտը» հայտարարել էր չվերթերի մասնակի չեղարկման մասին՝ ավիաընկերության ՏՏ ենթակառուցվածքում առաջացած խափանումների և թռիչքների ժամանակացույցի ճշգրտման պատճառով։
Ավիաընկերությունը խոստանում է վերադարձնել չեղարկված չվերթերի ուղևորների գումարները կամ վերափոխել տոմսերը «Աերոֆլոտի» ծառայությունների վերականգնումից հետո։
Հիշեցնենք, որ ավիաընկերության աշխատանքում լայնածավալ խափանումը տեղի է ունեցել հաքերների մեղքով։ Հաքերների խումբը հայտարարել է, թե մեկ տարվա ընթացքում իրականացրել են գործողություն, որի ընթացքում ներթափանցել են կորպորատիվ ցանց, ստացել են մուտք դեպի թռիչքների պատմության տվյալների զանգված, անձնակազմի վերահսկման համակարգեր և ընկերության ներսում հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ։
Նրանք նաև պնդում են, որ իրենց հաջողվել է ոչնչացնել մոտ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվեր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել